Էվա Ոսկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էվա Ոսկանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1991 (32 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | դաշնակահարուհի, կիթառահար և երգչուհի |
Գործիքներ | դաշնամուր, կիթառ |
Աշխատավայր | Երևանի խամաճիկների պետական թատրոն |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2013) և Ուրարտու Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարան (2013) |
Էվա Պավելի Ոսկանյան (հոկտեմբերի 28, 1991, Երևան, Հայաստան), դաշնակահարուհի, կիթառահարուհի, երգչուհի, «E.V.A.» ռոք խմբի հիմնադիր, Երևանի խամաճիկների պետական թատրոնի կոմպոզիտոր և դերասանուհի[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվա Ոսկանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Երևանում[2]։ Նա արձակագիր և հոգեբան Էլդա Գրինի[թոռն է։ Մայրը դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանն է, իսկ ամուսինը՝ երգահան և երգիչ Լևոն Հախվերդյանը[3]։ 4 տարեկանից սկսել է երգել, իսկ 12 տարեկանից՝ ստեղծագործել։ 1998 թվականին ընդունվել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ 2007 թվականին կազմավորել է «E.V.A.» ռոք խումբը։ 2013 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնի և «Ուրարտու» համալսարանի իրավաբանական հոգեբանության բաժնի մագիստրատուրան։ Էվան 2009 թվականից Երևանի խամաճիկների պետական թատրոնի կոմպոզիտորն է, իսկ 2014 թվականից նույն թատրոնում դարձել է նաև դերասանուհի։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվա Ոսկանյանը ձայնագրել է 15-ից ավելի երգեր, նկարահանել է 3 տեսահոլովակ և գրել ու կատարել է ֆիլմերի համար տարբեր ստեղծագործություններ։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Հայաստանում, Վրաստանում, Չեխիայում և Գերմանիայում մասնակցել է բազմաթին համերգների ու փառատոների։
2011 թվականին Գերմանիայում մասնակցել է Կոմիտասի անվան մրցույթ-փառատոնին և անժանացել է «Կոմիտասի լավագույն մեկնաբան» մրցանակին։
2013 թվականին եղել է մրցույթի միակ մասնակիցն, ով մասնակցել է միաժամանակ դաշնամուրի և վոկալի մրցութային բաժիններում։ Այս միցույթում Էվա Ոսկանյանը արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» և դաշնամուրային մրցույթի 3-րդ մրցանակին։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ անգամ Էվա Ոսկանյանը առաջադրվել է ազգային մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում։ Նա «Van Music Awards» և «Phoenix» մրցանակաբաշխությունների մրցանակիր է։
2015 թվականին «Հուսո առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնին ընդգրկվել է լավագույն տասնյակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Անկախության սերունդ». Էվա Ոսկանյան, երաժիշտ». news.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Zarkfoundation - Էվա Ոսկանյան». zarkfoundation.com.
- ↑ «Էվա Ոսկանյանը պսակադրվել է Լևոն Հախվերդյանի հետ (տեսանյութ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.